Սեպտեմբեր 06, 2019 18:50 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի զեկույցը Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի կապակցությամբ

Հակադարձելով Հյուսիսային Կորեայի վերջերս իրականացրած հրթիռային փորձարկումներին, ՄԱԿ-ը հայտարարել է, որ այդ երկիրը շարունակում է իրագործել իր միջուկային ռազմական ծրագրերը:

Ֆրանս-Պրեսի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի փորաձագետների հինգշաբթի օրը հրապարակած զեկույցում ասված է.«Փխենյանը չի դադարեցրել միջուկային մարտագլխիկներ արտադրելու իր ծրագիրը»:

ՄԱԿ-ի գնահատման համաձայն, 2019թ. փետրվար-օգոստոս ժամանակահատվածում Յոնգ Բիոնի օբյեկտում շարունակվել են ուրանի հարստացման աշխատանքները:

Փխենյանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի նախագահների բանակցությունները մինչ օրս ապարդյուն են եղել: 

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին մեղադրում է իր հանձնառությունները չկատարելու մեջ:

Պիտակ