ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի դեմ
ԱՄՆ Պետդեպարտամենտը տեղեկացրել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցների նոր փուլ է սկսել Կուբայի դեմ:
ԱՄՆ Պետդեպարտամենտն ուրբաթ օրը հրապարակել է հաղորդագրություն, որում ողջունելով Կուբայի դեմ սահմանված պատժամիջոցները, հայտարարել է.«Հավանան պատասխանատու է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը սատարելու համար»:
ԱՄՆ-ի Գանձապետական դեպարտամենտը վերջերս քայլեր է ձեռնարկել այդ երկրից Կուբա բանկային փոխանցումնհերը և Հավանայի հասանելիությունն ԱՄՆ-ի ֆինանսական համակարգին կանխելու նպատակով:
Ըստ դեպարտամանետի հայտարարության, Կուբան այդ բանկային փոխանցումներով ֆինանսավորում է իր կառավարության անդամներին:
ԱՄՆ Գանձապետական դեպարտամենտի որոշման համաձայն՝ ամերիկացիներն այլևս իրավունք չունեն բանկային փոխանցումներ կատարել Կուբայի կառավարությունում պատժամիջոցների ենթարկված իրենց մերձավորներին:
ՄԱԿ-ը ԱՄՆ-ին կոչ է արել կասեցնել Կուբայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների կիրառման գործընթացը: