Բրիտանաիայի պատգամավորներ. Ջոնսոնը պետք է խստորեն կպատասխանի Նեթանյահուին
Բրիտանիայի համայնքների պալատի 108 պատգամավոր մի նամակ հղելով վարչապետին կոչ են արել պատասխանել Իսրայելի վարչապետի նախընտրական խոստումին, ըստ որի նա ասել է, որ Հորդանան գետի Արևմտյան ափի որոշ մասերը կմիացնի օկուպացված Պաղեստինի տարածքներին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հրապարակվել է բրիտանա-արաբական հարաբերությունների կայքում հրապարակված նամակում, Բրիտանիայի համայնքների պալատի 108 պատգամավորներն ընդգծել են, որ Լոնդոնը և նրա եվրոպական գործընկերները պետք է Թել Ավիվին զգուշացնեն, որ միջազգային օրենքները խախտելը կարող է բացասական ազդեցություն թողնել նրանց և Իսրայելի հարաբերությունների վրա:
Նամակում ասված է. «Հորդանան գետի Արևմտյան ափի որոշ մասերը օկուպացված Պաղեստինի տարածքներին կցելու վերաբերյալ Բենիամին Նեթանյահուիի նախընտրական խոստումը սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը և Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պետք է ճանաչի Պաղեստինի կառավարությունը 1967 թվականի հաստատված սահմաններում:
Երեքշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախքան Իսրայելի քնեսեթի ընտրությունները խոստացել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում, Հորդանան գետի արևմտյան ափի որոշ մասերը կկցի օկուպացված Պաղեստինի տարածքներին: