Սեպտեմբեր 17, 2019 19:27 Asia/Tehran
  • Amnesty International-ն իր բարձրագույն պարգևը՝ «Խղճի դեսպան» կոչումը շնորհել է  Թրամփի ընդդիմադիր պատանուն

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն իր բարձրագույն պարգևը՝ «Խղճի դեսպան-2019» կոչումը շնորհել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունների ընդդիմադիր պատանի՝ 16-ամյա շվեդ Էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգին և նրա՝ շրջակա միջավայրի պաշտպանության շարժմանը:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը բարձր է գնահատել 16-ամյա շվեդ Էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգին՝ բնապահպանության նպատակով աշակերտական հավաքներ կազմակերպելու համար: 

Պարգևատրման հանդիսավոր միջոցառման ժամանակ, Տունբերգը հայտարարել է, որ մրցանակն ընդունում է «բոլոր անվախ պատանիների անունից, որոնք պայքարում են իրենց ապագայի համար»:Նրա խոսքերով, շատ մարդկանց համար կապը կլիմայի փոփոխության և միգրացիայի, քաղցի և մարդու իրավունքների խախտումների միջև դեռևս ակնհայտ չէ:

Պատանի շվեդուհին ԶԼՄ-ների ուշադրությունը գրավեց, երբ 2018 թվականի օգոստոսին միայնակ «դպրոցական գործադուլ» սկսեց Ստոկհոլմում, խորհրդարանի շենքի առջև: Նա հայտարարեց, որ ուրբաթ օրերին դպրոց չի հաճախի մինչև որ շվեդ քաղաքական գործիչները չսկսեն կատարել Վնասակար արտանետումների կրճատման վերաբերյալ Փարիզի համաձայնագրի պայմանները:Նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ արեց լուրջ վերաբերվել բնակլիմայական փոփոխությունների վերաբերյալ գիտնականների խորհուրդներին:

ԱՄՆ-ն, որպես շրջակա միջավայրի խոշոր աղտոտողներից մեկը, 2017 թվականի հունիսին դուրս եկավ Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից: 

 

 

Պիտակ