Կրեմլը հերքել է «Արամկոյի» վրա հարձակման մեջ Իրանի մասնակցության մասին հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i111560-Կրեմլը_հերքել_է_Արամկոյի_վրա_հարձակման_մեջ_Իրանի_մասնակցության_մասին_հայտարարությունը
Կրեմլի խոնակը հարքել է Եմենի կողմից Սաուդյան Արաբիայի նավթային կառույցների դեմ ԱԹՍ-ների կիրառմամբ իրականացված հարձակման մեջ Իրանի դերակատարության մասին հայտարարությունները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 17, 2019 19:31 Asia/Tehran
  • Կրեմլը հերքել է «Արամկոյի» վրա հարձակման մեջ Իրանի մասնակցության մասին հայտարարությունը

Կրեմլի խոնակը հարքել է Եմենի կողմից Սաուդյան Արաբիայի նավթային կառույցների դեմ ԱԹՍ-ների կիրառմամբ իրականացված հարձակման մեջ Իրանի դերակատարության մասին հայտարարությունները:

Երեքշաբթի օրը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ընթացքում, անդրադառնալո  այն հարցին, թե ո՞վ է հարձակվել Սաուդյան Արաբիայի «Արամկո» նավթային ընկերության նավթադաշտի ու նավթազտարանի վրա, Դմիտրի Պեսկովն ասել է.«Կրեմլը չունի տեղեկություններ, որոնք կօգնեն եզրակացնել թե ով է հարձակվել Սուդյան Արաբիայի նավթային կառույցների վրա»:

Կրեմլի խոսնակը հերքել է Իրանի կողմից այդ հարձակման մեջ ցանկացած միջամտություն և հավելել է, որ ներկայումս Ռիադի և Թեհրանի միջև Կոսկվայի միջնորդությունն անտեղի է:

Շաբաթ առավորյան Եմենի բանակի 10 ԱԹՍ-ներով հարձակման թիրախ է դաեձրել Ասուդյան Արաբիայի «Արամկո» նավթային ընկերության Բաղիղ և Խարիս նավթազտարանները, ինչի հետևանքով խափանվել է Սաուդյան Արաբիայի նավթի արտադրության ու արտահանման ընթացքը:

Անհիմն մեղադրանքներ ներկայացնելով Թհրանի դեմ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է.«Չկան ապացույցներ որոնք ցույց կտան, որ Եմենն է իրականացրել այս հարձակումները»: 

Դա այն դեպքում, երբ հանդես գալով մի հաղորդագրությամբ Եմենի զինված ուժերը իրենց վրա են վերցրել այս գործողության պատասխանատվությունը: