Սեպտեմբեր 20, 2019 18:04 Asia/Tehran
  • Մոտ ապագայում վերսկսվելու են ԱՄՆ-Հյուսիսային Կորեա միջուկային բանակցությունները

Հարավային Կորեայի պաշտոնյան հայտարարել է, որ մոտ ապագայում հավանաբար վերսկսվելու են ԱՄՆ-Հյուսիսային Կորեա միջուկային բանակցությունները:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, նշելով, որ ԱՄՆ-ն ու Հյուսիսային Կորեան կապի մեջ են, Կորեական թերակղզում խաղաղության հարցերով Հարավային Կորեայի հատուկ ներկայացուցիչ Լի Դը Հունն ասել է.«Հավանաբար մոտ ապագայում երկու երկրի միջև վերսկսվելու են միջուկային զինաթափման մասին բանակցությունները»:

Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Բոգանն ու Կորեական թերակղզում խաղաղության հարցերով Հարավային Կորեայի հատուկ ներկայացուցիչ Լի Դը Հունն այսօր Վաշինգտոնում քննարկելու են Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների պահպանման և մարտահրավերների դիմագրավման ուղիները:

Ավելի վաղ, Հյուսիսային Կորեայի պաշտոնատարներն ընդգծել էին, որ ԱՄՆ-ը նոր ու ընդունելի առաջարկներով պետք է բանակցության սեղանի շուրջ վերադառնա:

2019-ի փետրվարին Վիետնամի Հանոյում ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև բանակցությունների երկրորդ փուլի ձախողումից հետո, Երկու երկրների միջև բանակցությունները փակուղի են մտել: Դոնալդ Թրամփի ընչաքաղցությունը Հանոյի բանակցությունների ձախողման հիմնական պատճառն էր:

 

Պիտակ