ԱՄՆ-ը Լեհաստանին «Էֆ-35» կործանիչներ վաճառելու արտոնություն է տվել
Լեհաստանի Պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչեկն ուրբաթ օր թուիթերյան իր էջում գրել է.«ԱՄՆ Կոնգրեսը Լեհաստանին «Էֆ-35» նոր կործանիչներ վաճառելու արտոնություն է տվել»:
ԱՄՆ Պետդեպարտամենտը սեպտեմբերի սկզբին, հաստատել է վեց միլիարդ 500 միլիոն դոլարի արժողությամբ Lockheed Martin կոնցեռնի 32 «Էֆ-35» կործանիչներ Լեհաստանին վաճառելու որոշումը:
Վաշինգտոնը և Վարշավան 2019 թվականին ստորագրել են համաձայնագիր, որն ԱՄՆ-ին թույլ է տալիս ևս 1000 զինծառայող տեղակայել Լեհաստանում:
Միացյալ Նահանգները այժմ Լեհաստանում 4500 զինծառայող ունի։ Համաձայն ստորագրած պայմանագրի, ակնկալվում է, որ այդ թիվը մոտ ապագայում Միացյալ Նահանգների զորայինների թիվը կավելանա շուրջ 1000 հոգով, ինչը Լեհաստանում տեղակայված ՆԱՏՕ-ի ուժերի ծրագրի մաս է կազմում:
Ռուսաստանը մշտապես զգուշացրել է ԱՄՆ-ին Եվրոպայում ռազմական ներկայությունն ամրապնդելու կապակցությամբ, սակայն ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն առաջ են գնում մինչև Ռուսաստանի սահմանները: