Սպիտակ Տունը թույլ չի տալիս հրապարակել Թրամփի հեռախոսազրույցը
https://parstoday.ir/hy/news/world-i111937-Սպիտակ_Տունը_թույլ_չի_տալիս_հրապարակել_Թրամփի_հեռախոսազրույցը
Սպիտակ Տան պաշտոնյաները մերժել են Սաուդյան Արաբիայի արքայազն գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանի հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը հրապարակելու մի շարք ամերիկացի պաշտոնյաների դիմումը: Նրանք հայտարարել են, որ հեռախոսազրույցը կմնա գաղտնի և չի հրապարակվի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2019 09:21 Asia/Tehran
  • Սպիտակ Տունը թույլ չի տալիս հրապարակել Թրամփի հեռախոսազրույցը

Սպիտակ Տան պաշտոնյաները մերժել են Սաուդյան Արաբիայի արքայազն գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանի հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը հրապարակելու մի շարք ամերիկացի պաշտոնյաների դիմումը: Նրանք հայտարարել են, որ հեռախոսազրույցը կմնա գաղտնի և չի հրապարակվի:

«Ալ-Ղոդս Ալ-Արաբի» թերթի շաբաթ օրվա հաղորդման համաձայն՝ ԱՄՆ կառավարության պաշտոնյաները հայտարարել են,որ Բին Սալմանի հետ Թրամփի վերջին հեռախոսազրույցի թեմաներն ազգային անվտանգության շահերի նման  զգայուն ու կարևոր հարցեր չեն եղել:

Մյուս կողմից, ըստ հաղորդման, Սպիտակ Տան պաշտոնյաները նաև խիստ սահմանափակումներ են դրել Վլադիմիր Պուտինի հետ Թրամփի հեռախոսազրույցի մի օրինակ ստանալու վրա:

Սպիտակ Տան այն պաշտոնյաները, որոնք տեղեկացել են հարցազրույցի բովանդակության մասին, մտահոգություն են հայտնել քաղաքական ձեռքբերումների իրականացման ուղղությամբ ԱՄՆ նախագահի պաշտոնը Թրամփի կողմից չարաշահվելու կապակցությամբ: