Մեդվեդև. «Վաշինգտոնը Կուբայի դեմ էներգետիկ շրջափակման է ձգտում»
Ռուսաստանի վարչապետը նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է ահաբեկելով և Կուբայի հետ համագործակցելու հարցում ներդրողներին վախեցնելով, էներգետիկ շրջափակում կիրառել այդ երկրի դեմ:
Դմիտրի Մեդվեդևն ասել է.«Բոյկոտելով Կուբայի համար Վենեսուելայի նավթը փոխադրող նավերը, ԱՄՆ-ը ձգտում է էներգետիկ շրջափակումն կիրառել վառելիքի խիստ սակավություն դիմագրավող Կուբայի դեմ»:
Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը ձախողելու հարցում անհաջողության մատնվելուց հետո, Վենեսուելայի օրինական կառավարությանը աջակցելու պատճառով, Վաշինգտոնը խստացրել է Հավանայի դեմ պատժամիջոցները:
Մեդվեդևն ընդգծել է, որ Մոսկվան խիստ դեմ է Կուբայի դեմ ԱՄՆ-ի շրջափակումներին և կատարելապես հովանավորում է այդ պատժամիջոցների դադարեցումը: Մեդվեդևը նշել է, որ բռնության միջոցով ճնշելը ոչ մի ապագա չի խոստանում: