Լոնդոնում ձերբակալվել է 10 բնապահպան ակտիվիստ
https://parstoday.ir/hy/news/world-i112236-Լոնդոնում_ձերբակալվել_է_10_բնապահպան_ակտիվիստ
Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է 10 բնապահպան ակտիվիստի՝ հասարակական կարգը խանգարելու մեղադրանքով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 06, 2019 17:12 Asia/Tehran
  • Լոնդոնում ձերբակալվել է 10 բնապահպան ակտիվիստ

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է 10 բնապահպան ակտիվիստի՝ հասարակական կարգը խանգարելու մեղադրանքով:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ձերբակալված ակտիվիստների թվում են յոթ կանայք և երեք տղամարդիկ, որոնք տեղափոխվել են Լոնդոնի հարավում գտնվող կալանավայր:

Ըստ Լոնդոնի ոստիկանության, ձերբակալվածներն անդամակցում են   «Ապստամբության ընդդեմ կործանման» խմբին, որը նախատեսում էր ցույցեր կազմակերպել Լոնդոնի կենտրոնում գտնվող մի քանի շրջաններում, ներառյալ՝ կառավարության շենքերի դիմաց:

Խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ոստիկանությունը բռնագրավել է իրենց պատկանող  վրանները, շարժական զուգարանները, աղբարկղերը, սակայն իրենք շարունակելու են բողոքի ցույցերը:

Քաղաքացիներն ու բնապահպանները բողոքել են Փարիզի կլիմայական համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման և գլոբալ տաքացմանը նպաստող քայլերի դեմ: