Հոկտեմբեր 07, 2019 12:16 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան ահազանգել է ԱՄՆ-ին. Սարսափելի դեպքեր են տեղի ունենալու

Հյուսիսային Կորեայի ավագ բանագնացը, ով վերջերս էվերադարձել Շվեդիայի ապարդյուն բանակցություններից, Վաշինգտոնին զգուշացրել է, որ բանակցությունները չարդյունավորվելու դեպքում, սարսափելի դեպքեր են տեղի ունենալու:

Երկուշաբթի օրը, Կիմ Մյունգ Գիլը Պեկինում ասել է.«Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ը ոչ մի առաջարկ կամ նոր տարբերակ չի ներկայացրել և բանակցություններն ապարդյուն են ավարտվել»:

Շաբաթ օրը, Ստոկհոլմում, փորձագիտական մակարդակում մեկնարկել էր ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափման մասին բանակցությունների նոր փուլը, որից մի քանի ժամ անց, Հյուսիսային Կորեան հայտարարեց, որ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը ոչ մի առաջարկ չի ներկայացրել,  բանակցությունները չենն շարունակվում:

Մինչ օրս Վաշինգտոնի պահանջների պատճառով, ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների միջև բանակցություններն ապարդյուն են անցել:

 

 

Պիտակ