Հոկտեմբեր 26, 2019 16:52 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեա.«ԱՄՆ-ը անընդհատ խախտում է ձեռքբերված համաձայնությունները»

Հյուսիսային Կորեայի Խորհրդարանի նախագահ Չոե Ռիոնգ Հաեն քննադատելով տարածաշրջանում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունները, Վաշինգտոնին մեղադրել է իր երկրի հետ բանակցությունների արդյունքում ձեռքբերված համաձայնությունը խախտելու մեջ:

Չոե Ռիոնգ Հաեն շաբաթ օրն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած Չմիավորման շարժման անդամ երկրների 18-րդ գագաթաժողովում ունեցած ելույթում ասել է.«2019 թվականի հունիսին ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպումից հետո, դադարեցին երկու երկրի միջև բանակցությունները և Կորեական թերակղզում լարվածությունն առավել քան երբևէ, սրվեց»:

Նշելով, որ Կորեական թերակղզում բանակցությունների դադարեցման և լարվածության սրման պատճառն ԱՄՆ-ի սխալ քաղաքականություններն են, Հյուսիսային Կորեայի խորհրդարանի նախագահը հավելել է.«Վաշինգտոնը պետք է վերջ դնի իր չկշռադատված քաղաքականություններին և նոր դիրքորոշում որդեգրի»:

Քննադատելով Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունները,  Չոե Ռիոնգ Հաեն ասել է.«Փխենյանը Կորեական թերակղզում պատերազմի չի ձգտում և Չմիավորման շարժման անդամ երկրները ևս պետք է նման պայմաններում ջանքեր գործադրեն ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանը վերջ դնելու և միջազգային արդար քաղաքականություն հաստատելու ուղղությամբ»:

 

Պիտակ