Եվրոպայի պատասխանն Իրանի կողմից առաջատար ցենտրիֆուգների գործարկմանը
Եվրահանձնաժողովը, շարունակելով անտեսել եվրոպական կառավարությունների կողմից ստանձնած պարտավորություններիը, Իրանին կոչ է արել վերանայել «առաջադեմ ցենտրիֆուգների» գործարկուման որոշումը:
Երկուշաբթի օրը, Եվրահանձնաժողովը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Նատանի միջուկային օբյեկտում IR-6 ցենտրիֆուգային մեքենաների ցանցի գործարկման, Իրանին կոչ անելով վերանայել իր որոշումը:
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մայա Կոչիանչիչը նույնպես հայտարարել է, որ Իրանը պետք է ձեռնպահ մնա քայլերից, որոնք կխախտեն ՀԳՀԾ-ն:
Գերմանիայի ԱԳՆ Հեյկո Մաասն ի պատասխան Իրանի վերջին քայլի, հայտարարել է, որ ցենտրիֆուգների գործարկումը կվտանգի միջուկային համաձայնությունը:
ՀԳՀԾ-ի եվրոպական կողմն Իրանին մեղադրում է ՀԳՀԾ-ն խախտելու մեջ, այն պայմաններում, երբ 2018թ մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց և հակաիրանական պատժամիջոցների վերացումից հետո, որևէ շոշափելի քայլ չձեռնարկեցին իրենց խոստումները կատարելու և միջուկային համաձայնագրով սահմանված Իրանի շահերը ապահովելու ուղղությամբ: