ԱՄՆ-ը նպատակ ունի Սիրիայում հիմնել նոր ռազմաբազա
Չնայած ԱՄՆ-ի հայտարարություններին, թե ամերիկյան զորուժն աստիճանաբար դուրս է բերվում Սիրիայից, ԶԼՄ-ները հաղորդում են այդ երկրում նոր ռազմաբազա կառուցելու՝ Վաշինգտոնի ջանքերի մասին:
Սիրիական ուժերը, թուրքական Անատոլու լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել են. «ԱՄՆ-ը իր զորուժը տեղակայել է Սիրիայի Դեյր Էլ Զոր տարածքում, իսկ այդ երկրի բանակը սկսել է այդ տարածքում երկու նոր ռազմաբազաների կառուցումը: Հատկանշական է, որ այդ տարածքները վերահսկվում են սիրիական ուժերի կողմից»:
Այս հաղորդման համաձայն, առաջին բազան կառուցվում է Դեյր Էլ Զորում, իսկ երկրորդը՝ նախկինում Սիրիայի բանակի շտաբին պատկանող 113-րդ բրիգադի տարածքում:
Ներկա դրությամբ, ԱՄՆ-ը Սիրիայում ունի 19 ռազմաբազա, որոնք տեղակայված են Հորդանանից մինչև Թուրքիա ընկած սահմանային տարածքնեորւմ: Դրանցից ամենկարևորն Ալ Թանաֆ ռազմաբազան է, որը գտնվում է Իրաքի, Հորդանանի ու Սիրիայի սահմանին և որտեղ ըստ որոշ տվյալների, տեղակայված են մոտ 6 հազար ամերիկացի զորայիններ, չնայած անցած տարի Թրափը հայտարարեց, թե այդ երկիրը Սիրիայից դուրս է բերում իր զորայիններին :