Ռուսաստանն աջակցում է ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները կրճատելու Իրանի չորրորդ քայլին
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հայտարարել է.«Միջուկային պարտավորությունները կրճատելու Իրանի նոր քայլը տրամաբանական է»:
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, երեքշաբթի օրը Ռիա Նովոստի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշելով, որ Մոսկվան անակնկալի չի եկել ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները կրճատելու Իրանի նոր որոշումից, ասել է.«Միջուկային համաձայնության ներկա վիճակի պատասխանատուն Միացյալ Նահանգներն է»:
Ռյաբկովը հավելել է.«Իրանի կողմից Ֆորդոյի ցենտրիֆուգների գործարկումը չի նշանակում ՀԳՀԾ-ի վերջը»:
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է.«Ֆորդոյի ուրանի հարստացման կենտրոնը հետազոտության ու զարգացման կենտրոնի վերածելու Իրանի ու Ռուսաստանի համատեղ նախագիծը շարունակում է մնալ սեղանի վրա և այն վերանայման ենթակա չէ»:
ԻԻՀ նախագահը հայտնել է, որ չորեքշաբթի օրվանից Իրանն սկսում է ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունների կրճատման չորրորդ քայլը:
Թասնիմ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, նա ասել է.«4+1 խմբին և բարեկամ պետություններին հայտարարել ենք, որ այդ քայլը ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ է իրականացվելու»: