Նոյեմբեր 28, 2019 17:32 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան նոր հրթիռային փորձարկում է կատարել

Հարավային Կորեայի զինված ուժերը հայտարարել են Հյուսիսային Կորեայից մի հրթիռ արձակվելու մասին:

Հղում անելով Հարավային Կորեայի զինված ուժերի աղբյուրներին, «Ֆարս» գործակալությունը հաղորդել է, որ Հյուսիսային Կորեան հրթիռային փորձարկում  է իրականացրել:

2019 թ.-ին սա 13-րդ անգամն է, որ Հյուսիսային Կորեան հրթիռային փորձարկումներ է իրականացրել:

Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել  էին, որ Փհենյանը պատրաստ է նոր քայլեր ձեռնարել, եթե զգալի առաջընթաց չարձանագրվի ԱՄՆ-ի հետ դիվանագիտության գործընթացում:

Հատկանշական է, որ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև փորձագիտական բանակցությունների հերթական փուլն ավարտվեց առանց արդյունքների:

Հյուսիսային Կորեան ցանկանում է չեղարկել ԱՄՆ պատժամիջոցները, սակայն Վաշինգտոնն անհիմն պատրվակներով  երկարաձգում է Փհենյանի դեմ պատժամիջոցները :

 

 

 

Պիտակ