Նոյեմբեր 29, 2019 12:16 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի նոր հրթիռային փորձարկում է իրականացրել

Հարավային Կորեան հայտնել է Հս. Կորեայի կողմից հրթիռի փորձարկման մասին: Հարավային Կորեայի բանակի գլխավոր շտաբի հաղորդմամբ, այդ երկրի հյուսիսային հարևանը նոր հրթիռ է փորձարկել:

Ճապոնիան նույնպես հաստատել է Փհենյանի կողմից հրթիռային փորձարկման լուրը: Հրթիռնեիրի քանակի ու տեսակի մասին  մանրամասներ չեն հաղորդվել:

2019թ. սա 13-րդ անգամն է ինչ Հս. Կորեան Հրթիռային փորձարկում է իրականացնում:

Հս. Կորեայի լրատվական աղբյուրներն ավելի վաղ հաղորդել էին, որ ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ոլորտում առաջադիմություն չլինելու դեպքում Փհենյանը պատրաստ է նոր ուղիով քայլել:

Հյուսիսային Կորեայի նոր հրթիռային փորձարկումը Հս. Կորեա-ԱՄՆ բանակացությունների վերականգնման հարցում խափանարարության և Փհենյանի դեմ թշնամական քայլերի ավելացման հարցում ԱՄՆ-ին դիմակայելու քաղաքականության շարունակությունն է:

Հս. Կորեայի տեսանկյունից ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցություններին նախորդող շրջանին վերադառնալը և թշնամու հավանական հարձակումներին դիմակայելու համար կանխարգելիչ ուժի բարձրացման ուղին շարունակելն այդ թվում ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման նպտակով հրթիռային փորձարկումների շարունակումը, Փհենյանի իրավունքն է:

2018թ. ամռանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ու Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունների առաջին փուլից հետո, Հս. Կորեան, ստանձնած պարտավորությունների շրջանակներում իր միջուկային որոշ ծրագրերի դադարեցմանը զուգահեռ, դադարեցրել էր նաև  միջուկային ու հրթիռային փորձարկումները:

Չնայած դրան, ԱՄՆ-ի կառավարությունը, չկատարելով իր պարտավորությունները, Հս. Կորեայի դեմ թշնամական քաղաքականությունների շրջանակերում, երկարաձգեց ու խստացրեց Փհենյանի դեմ սահմանած պատժամիջոցները:

Հս. Կորեայի առաջնորդը հույս ուներ, որ Թրամփի հետ բանակցությունների երկրորդ ու երրորդ փուլերի ընթացքում կկարողանա բարելավել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, սակայն նրա ակնկալիքը չիրականացավ: Փհենյանը մինչև 2019թ. ավարտը Սպիտակ Տանը հնարավորություն է տվել փրկել բանակցությունները:

Նման պայմաններում, վերջին ամիսների ընթացքում, վերսկսելով իր հրթիռային փորձարկումները, Հս. Կորեան փորձում է պահպանել ԱՄՆ-ի հավանական հարձակման դեպքում այդ երկրի պատրաստվածությունը և այս ուղերձն է հղում Թրամփին, որ Փխենյանը պատրաստ չէ ցանկացած պայմանով բանակցել ԱՄՆ-ի հետ: Սակայն հակառակ Կիմ Չեն Ընի ակնկալիքների, այս ուղերձը չարժանացավ Սպիտակ Տան ուշադրությանը:

Չնայած ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի նոյեմբերի ավարտին անցկացվելիք համատեղ զորավարժությունը հետաձգվել է, սակայն այդ փաստը Փհենյանի պաշտոնյաների մոտ վստահություն չի առաջացրել: Հատկանշական է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ համատեղ զորավարժության հետաձգման նպատակը Հս. Կորեայի հետ խաղաղության գործընթացի ամրապնդումն է եղել:

Ավելի վաղ, Հս. Կորեան սպառնացել էր, որ Վաշինգտոնի ու Սեուլի կողմից համատեղ զորավարժությունների անցկացման դեպքում,  կդիմի պատասխան քայլերի:

Թվում է թե զորավարժության հետաձգհումից հետո ԱՄՆ-ին Հս. Կորեայի հղարձ ուղերձն այն է, որ Փհենյանը երկու երկրի բանակցությունների վերականգնման համար, Սպիտակ Տան կողմից լուրջ քայլեր է ակնկալում:

Պիտակ