Դեկտեմբեր 02, 2019 12:16 Asia/Tehran
  • Ամերիկացի պաշտոնատարները շարունակում են հակաիրանական դիրքորոշումներ որդեգրել

ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտարարել է, որ Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը Եվրոպայի և ԱՄՆ-ի ընդհանուր մարտահրավերն են:

Հաղորդագրություն տարածելով Եվրամիությունում կարևոր պաշտոններում նոր խմբի գործունեության մեկնարկի մասին, Մայք Պոմպեոն ասել է.«Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի սպառնալիքներին դիմակայելը, բխում է Վաշինգտոնի և Եվրամիության համատեղ շահերից»:

Հաղորդագրության մեջ ներկայացնելով կողմերի ընդհանուր նպատակները, Պոմպեոն անդրադարձել է «Իրանի սպառնալիքներին» ԱՄՆ-ի և Եվրոպայի դիմակայությանը:

ԱՄՆ-ը բազմիցս եվրոպացիներից պահանջել է միանալ Թեհրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին:

Եվրոպացի մեծ թվով պաշտոնատարներ ցանկություն են հայտնել միանա; Իրանի հետ  Եվրոպայի ֆինանսական մեխանիզմին՝ INSTEX-ին, ինչը զայրացրել է Վաշինգտոնին:

Պիտակ