Զանգվածային ոչնչացման զենքերի կիրառումը ամոթի խարան է ԱՄՆ-ի համար
Սիրիայի ԱԳ նախարարությունն ԱՄՆ-ի կողմից զանգվածային սպանության զենքերի կիրառումը ամոթի խարան է համարել այդ երկրի համար:
Երեքշաբթի օրը, Մեհր լրատվական գործակալության հաղորդմամբ, Սիրիայի ԱԳ նախարարությունը քիմիական զենքերի զոհերի մեծարման օրվա առիթով տարածած հաղորդագրությամբ հայտարարել է.«Այսօր մենք հիշում ենք այն ժողովուրդներին, որոնք սպանվեցին ու ոչնչացան ԱՄՆ-ի կողմից քիմիական զենքի կիրառման հետևանքով»:
Սիրիայի ԱԳ նախարարությունը ԱՄՆ-ին կոչ է արել գործադրել իր իսկ կողմից հնչեցված քիմիական զենքի արտադրության ու օգտագործման արգելման մասին հայտարարությունները և Սիոնիստական ռեժիմի վրա ճնշում բանեցնել՝ քիմիական զենքի արգելման համաձայնագրի ստորագրման ու դրա կետերի գործադրման համար:
2017թ. ապրիլի 7-ին Իդլիբի հարավային Խան Շեյխուն շրջանի վրա Սիրիայի կառավարությանը վերագրած քիմիական հարձակման կեղծ մեղադրանքով ԱՄՆ-ի հրթիռակոծեց Սիրայի Հոմս նահանգի Ալ-Շաաիրաթ ավիաբազան: Վերջերս բրիտանական «Դեյլի Մեյլ» օրաթերթը բացահայտեց, որ Քիմիական զենքերի արգելման կազմակերպությունը փորձել է փոխելով պաշտոնական հաղորդումներն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի կողմից Սիրիայի վրա կրկին հարձակման համա ենթահող նախապատրաստել: