Հաագայի դատարանը քննում է ռոհինգյա մուսուլմանների ցեղասպանության հարցով գործը
Հաագայի Միջազգային քրեական դատարանում կայացել է ռոհիգնյա մուսուլմանների ցեղասպանության գործով նիստը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ՄԱԿ-ի բարձրագույն դատարանը երեքշաբթի օրը նիստ է գումարել՝ 2017 թվականին Մյանմայի զինվորականների կողմից իրականացված ռոհինգյա մուսուլմանների ցեղասպանության կապակցությամբ, 57 իսլամական երկրների անունից Գամբայի կառավարության ներկայացրած հայցը քննելու համար:
2017 թվականի օգոստոսից առայսօր Մյանմայի արևմտյան Ռախին նահանգում գտնվող ռոհինգյա մուսուլմանների դեմ այդ երկրի բանակի կողմից իրականացված ագրեսիվ հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան վեց հազար մարդ: Եվս 8 հազարը վիրավորվել են:
Ավելի քան մեկ միլիոն ռոհինգյա մուսուլման այդ երկրից փախել է Բանգլադեշ:
Մի շարք միջազգային կազմակերպություններ ու երկրներ, այդ թվում Իրանի իսլամական հանրապետությունը Մյանմայի կառավարության կողմից հարուցված խոչընդոտների պատճառով միայն կարողացել են մարդասիրական օգնություններ ուղարկել Բանգլադեշում գտնվող ռոհինգյա մուսուլմանների համար: