Բողոքի ցույց Նիդերլանդներում՝ ընդդեմ ռոհինգյա մուսուլմանների ցեղասպանության
https://parstoday.ir/hy/news/world-i114435-Բողոքի_ցույց_Նիդերլանդներում_ընդդեմ_ռոհինգյա_մուսուլմանների_ցեղասպանության
Հաագայի միջազգային դատարանում ռոհինգյա մուսուլմանների ցեղասպանության հարցի քննարկմանը զուգահեռ, քաղաքում տեղի է ունեցել ցույց՝ ընդդեմ ցեղասպանության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2019 04:55 Asia/Tehran
  • Բողոքի ցույց Նիդերլանդներում՝ ընդդեմ ռոհինգյա մուսուլմանների ցեղասպանության

Հաագայի միջազգային դատարանում ռոհինգյա մուսուլմանների ցեղասպանության հարցի քննարկմանը զուգահեռ, քաղաքում տեղի է ունեցել ցույց՝ ընդդեմ ցեղասպանության:

Երեքշաբթի օրը, խաղաղության կողմնակից ակտիվիստները, Հաագայի դատսրանի կողմից ռոհինգյա մուսուլմանների ցեղասպանության հարցով դատական լսումների առաջին  նիստին զուգահեռ, բողոքի ցույց են անցկացրել ցեղասպանության դեմ: Մեղադրող կողմի պաշտպանությունը ստանձնել է Մյանմայի իշխող կուսակցության ղեկավար և նոբելյան մրցանակի դափնեկիր Անգ Սան Սուչին:

 Իրավապաշտպանները կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Մյանմայի դեմ:

Հաագայի միջազգային քրեական դատարանը սկսել է հետաքննել Մյանմայի զորքերի կողմից 2017 թվականին Ռոհինգյայի ջարդերի և ցեղասպանության դեպքերի քննությունը 57 իսլամական հինգ երկրների անունից և Գամբիայի կառավարության կողմից ներկայացված դատական ​​հայցի շրջանակում:

ՄԱԿ-ի տեսուչները հայտնել են, որ Մյանմարում տեղի են ունեցել զանգվածային սպանություններ, բռնաբարություններ և զանգավածյին սպանություններ՝ ցեղասպանության նպատակով:

2017-ի օգոստոսի 25-ից ի վեր, Մնամայի արևմուտքում գտնվող Ռախին նահանգում   բանակի հարձակումների նոր ալիքի հետևանքով, զոհվել է ավելի քան 6 հազար և վիրավորել՝ 8 հազար մարդ: