ՄԱԿ-ն ընդգծում է Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների օկուպացման անօրինականությունը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդգծել է, որ Սիոնիստական ռեժիմի բոլոր վարչական և օրենսդրական միջոցառումները Սիրիայի Գոլանի բնույթը փոխելու համար անվավեր են:
ՍԱՆԱ-ի հաղորդման համաձայն, ուրբաթ օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է մի բանաձև, որով դատապարտում է Սիոնիստական ռեժիմի քայլերը Գոլանի բարձունքները օկուպացնելու համար, որը խախտում է միջազգային իրավունքը և քաղաքացիական անձանց հովանավորելու Ժնևյան կոնվենցիան:
«Սիրիայի օկուպացված Գոլան»-ը խորագրով բանաձևը, հաստատվել է 157 կողմ և 20 ձեռնպահ ձայներով: Բանաձևին դեմ են քվեարկել միայն Սիոնիստական ռեժիմը և ԱՄՆ-ը:
Բանաձևում ընդգծվում է, որ միջազգային իրավունքի, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, արգելվում է ուժի կիրառումով տարաշքների օկուպցումը:
1967-ին Սիոնիստական ռեժիմը Գոլանի բարձունքներում օկուպացրել է մոտ 200 քառակուսի կիլոմետր Սիրիայի տարածքները և այն միացրել է օկուպացված Պաղեստինի տարածքին: