ՄԱԿ-ն ընդգծում է Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների օկուպացման անօրինականությունը
https://parstoday.ir/hy/news/world-i114566-ՄԱԿ_ն_ընդգծում_է_Իսրայելի_կողմից_Գոլանի_բարձունքների_օկուպացման_անօրինականությունը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդգծել է, որ Սիոնիստական ռեժիմի բոլոր վարչական և օրենսդրական միջոցառումները Սիրիայի Գոլանի բնույթը փոխելու համար անվավեր են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2019 13:53 Asia/Tehran
  • ՄԱԿ-ն ընդգծում է Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների օկուպացման անօրինականությունը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդգծել է, որ Սիոնիստական ռեժիմի բոլոր վարչական և օրենսդրական միջոցառումները Սիրիայի Գոլանի բնույթը փոխելու համար անվավեր են:

ՍԱՆԱ-ի հաղորդման համաձայն, ուրբաթ օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է մի  բանաձև, որով դատապարտում է Սիոնիստական ռեժիմի քայլերը Գոլանի բարձունքները օկուպացնելու համար,  որը խախտում է միջազգային իրավունքը և  քաղաքացիական անձանց հովանավորելու Ժնևյան կոնվենցիան:

«Սիրիայի օկուպացված Գոլան»-ը  խորագրով բանաձևը, հաստատվել է 157 կողմ և 20 ձեռնպահ ձայներով: Բանաձևին դեմ են քվեարկել միայն Սիոնիստական ռեժիմը և ԱՄՆ-ը:

Բանաձևում ընդգծվում է, որ միջազգային իրավունքի, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, արգելվում է  ուժի կիրառումով տարաշքների օկուպցումը:

1967-ին Սիոնիստական ռեժիմը Գոլանի բարձունքներում օկուպացրել է մոտ 200 քառակուսի կիլոմետր Սիրիայի տարածքները և այն միացրել է օկուպացված Պաղեստինի տարածքին: