Էրդողանն ընդգծել է համաշխարհային համակարգում և ԱԽ-ում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i114737-Էրդողանն_ընդգծել_է_համաշխարհային_համակարգում_և_ԱԽ_ում_փոփոխություններ_իրականացնելու_անհրաժեշտությունը
Թուրքիայի նախագահն ընդգծել է համաշխարհային համակարգում և ԱԽ-ում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը: Նա ասել է. «Մենք թույլ չենք տա, որ այս խորհրդի հինգ մշտական անդամները որոշեն այլ ժողովուրդների ճակատագիրը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 19, 2019 17:58 Asia/Tehran
  • Էրդողանն ընդգծել է համաշխարհային համակարգում և ԱԽ-ում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը

Թուրքիայի նախագահն ընդգծել է համաշխարհային համակարգում և ԱԽ-ում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը: Նա ասել է. «Մենք թույլ չենք տա, որ այս խորհրդի հինգ մշտական անդամները որոշեն այլ ժողովուրդների ճակատագիրը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը Մալայզիայում կայացած իսլամական երկրների «Կուալա Լումպուր-2019» գագաթաժողվում ունեցած ելույթում,  Էրդողանն ասել է.«Չի կարելի թույլ տալ, որ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներն որոշեն 1 միլիարդ  700 միլոն մուսուլմանների և այլ ժողովուրդների ճակատագիրը»:

Նա հավելել է. «Այս ինստիտուտի իրավասությունն այժմ ավարտված է և համաշխարհային համակարգի և Անվտանգության խորհուրդի արդիականացումն անհրաժեշտություն է»:

Թուրքիայի նախագահը հայտարարել է. «Չնայած ահաբեկչությունն օրինականացնելու Արևմուտքի ջանքերին, մենք պայքարելու ենք ահաբեկչության դեմ, ինչպես որ կռվել ենք ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ: Մենք նաև պայքարելու ենք քրդական զինված խմբավորումների դեմ, ինչպիսիք են PKK-ն և YPD -ն :