Դեկտեմբեր 27, 2019 17:04 Asia/Tehran
  • Ռուսաստանը դեմ է Հյուսիսային Կորեայի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցների շարունակմանը

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները պետք է չեղարկվեմն, որպեսզի այդ երկիրը ցանկություն ունենա իրականացնել միջուկային զինաթափում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մարիա Զախարովան, ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ը պետք է Հյուսիսային Կորեային քաջալերի իրականացնել միջուկային զինաթափում և վերացնի այդ երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Զախարովան հավելել է. «Մենք համոզված ենք, որ  պետք է ավելի ակտիվացնել Անվտանգության խորհրդի մեխանիզմը, որը նախատեսված է Կորեական թերակղզու ճգնաժամի լուծման համար և Փհենյանին խրախուսել իրականացնել միջուկային զինաթափում»:

ՌԴ-ի ԱԳՆ խոսնակն անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից «Հյուսիսային հոսք 2» գազատարի նկատմամբ սահմանվելիք պատժամիջոցներին,   հավելել է, որ Մոսկվան կդիմի պատասխան քայլի:

Նրա խոսքերով. «Ես չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինեն Ռուսաստանի քայլերը, սակայն դուք վստահաբար ռուս բարձրաստիճան պաշտոնյաներից լսել եք, որ որ մենք անպայման պատասխանում ենք նման քայլերին»:

Պիտակ