Հունվար 02, 2020 19:14 Asia/Tehran
  • Վենդի Շերման. Հյուսիսային Կորեայի առաջնորդը խաղացնում է  Թրամփին

ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին քաղաքական տեղակալը քննադատել է նախագահի թույլ դիրքորոշումը Հյուսիսային Կորեայի նկատմամբ:

Նյուզվիքի հաղորդման համաձայն, ԱՄՆ նախկին պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանն  ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության վերաբերյալ ասել է, որ  Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խաղի է խաղացնում է Դոնալդ Թրամփին: 

Շերմանն ասել է.«Կիմ Չեն Ընը ավելի շատ ժամանակ է շահում Հյուսիսային Կորեայում զենքի արտադրությունը շարունակելու համարև հավանաբար մի նոր ռազմավարական զենք ունի»:

Նրա կարծիքով÷ Կիմ Չեն Ընը դիտում է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, ներառյալ Չինաստանը, Իրաքը և Իրանը, և բոլորն էլ կարծում են, որ ԱՄՆ նախագահը գտնվում է շատ թույլ դիրքում: 

Հինգշաբթի օրը Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է երկրի միջուկային զինանոցում նոր ռազմավարական զենքի հասանելիության իր  մտադրության մասին:

Թրամփն ասել է, որ համաձայնության կհասնի Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ:

 

Պիտակ