Հունվար 11, 2020 16:21 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան մերժել է ԱՄՆ-ի նախագահ Թրամփի շնորհավորական ուղերձը

Հյուսիսային Կորեայի արտգործնախարարի խորհրդականը նշել է, որ ԱՄՆ նախագահի կողմից այդ երկրի առաջնորդի ծննդյան օրվա առիթով հղած ուղերձը չի կարող նպաստել երկկողմ բանակցությունների վերսկսմանը:

New York Times- ի հաղորդման համաձայն, Քիմ Կիե Գուանն ասել է.«Չնայած Հյուսիսային Կորեայում առկա տնտեսական խնդիրներին՝ երկիրը չի ցանկանում հրաժարվել իր բոլոր միջուկային հնարավորություններից՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների մեղմացման դիմաց»:

Հյուսիսային Կորեայի արտգործնախարարի խորհրդականը քննադատելով ԱՄՆ-ի միակողմանի պահանջները հավելել է.-«Վաշինգտոնը խաբել է  Փխենյանին և մեկուկես տարի  երկարաձգեց բանակցությունները և դա կորցրած ժամանակ է Հյուսիսային Կորեայի համար»:

Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ միջև բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Փխենյանը կոչ է անում մեղմացնել այդ երկրի  նկատմամբ կիրառված միջազգային պատժամիջոցները, սակայն Վաշինգտոնը պատրաստ չէ  չեղարկել պատժամիջոցները:

 

 

Պիտակ