ՄԱԿ-ն զգուշացրել է պատերազմում սիրիացի երեխաների իրավունքների ոտնահարման կապակցությամբ
(last modified Sun, 19 Jan 2020 14:47:09 GMT )
Հունվար 19, 2020 18:17 Asia/Tehran
  • ՄԱԿ-ն զգուշացրել է պատերազմում սիրիացի երեխաների իրավունքների ոտնահարման կապակցությամբ

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Սիրիայում ընթացող 9-ամյա պատերազմի ընթացքում, սիրիացի աղջիկներն ու տղաները զրկվել են մանկությունից և նրանց իրավունքներն աննախադեպ կերպով ոտնահարվել են:

«Ալ-Շարղ Ալ-Օսաթ» թերթի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի միջազգային անկախ հետաքննող հանձնաժողովի նախագահ Պաոլո Սերջիո Պինհեիրոն զեկույց է ներկայացրել Սիրիայում մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ, որում ասել է. «Շատ զարմացած եմ Սիրիայի պատերազմում զինված խմբերի կողմից երեխաների իրավունքների  կոնվենցիան ու պատերազմի իրավունքները  ակնհայտորեն անուշադրության մատնվելու համար»:

«Երեխաների երազանքների անհետացումը» խորագրով զեկույցում ասված է.«Զինված ու ահաբեկիչ խմբերի կողմից կլաստերային ու ջերմային ռումբերի օգտագործման հետևանքով, տասնյակ սիրիացի երեխաներ ու պատանիներ սպանվել ու վիրավորվել են: Բացի այդ, բախումներում երեխաները սեռական բռնության են ենթարկվում»:

Ըստ հաղորդման՝ կանայք ևս սեռական բռնության են ենթարկվում: Սեռական բռնաբարության սպառնալիքները հանգեցրել են նրանց գործունեության սահմանափակմանը: