Հունվար 21, 2020 17:04 Asia/Tehran
  • Տարտուսում տեղի է ունեցել Ռուսաստանի և Սիրիայի համատեղ զորավարժությունը

Սիրիայի Տարտուս նավահանգստում տեղի է ունեցել Ռուսաստանի և Սիրիայի բանակների համատեղ զորավարժությունը:

Ռուսասանի և Սիրիայի համատեղ զորավարժության հրամանատար Ալեքսանդր Յոլդաշևը հայտարարել է.«Ռուսաստանի և Սիրիայի զինված ուժերը Տարտուս նավահանգստում համատեղ զորավարժություն են անցկացրել ծովերում միջազգային տնտեսական գործունեությունը պաշտպանելու նպատակով»:

Յոլդաշևի խոսքերով՝ հունվարի 18-20-ին անցկացված զորավարժությանը ներգրաված են եղել  ավելի քան երկու հազար զինծառայողներ և յոթ նավեր ու նավակներ:

Ռուսաստանի և Սիրիայի ռազմածովային ուժերը 2019 թվականի դեկտեմբերին Տարտուս ռուսական ռազմածովային բազայում համատեղ զինավարժանքներն են անցկացրել: 

Պիտակ