Հունվար 22, 2020 08:35 Asia/Tehran
  • Շվեդացի երիտասարդ աղջիկը Դավոսում քննադատել է աշխարհի առաջնորդներին

Համաշխարհային տնտեսական ֆորումի գագաթնաժողովին մասնակցող Գրետա Թունբերգը քննադատել է կլիմայական ճգնաժամի և շրջակա միջավայրի փոփոխության հարցում համաշխարհային առաջնորդների անգործությունն ու անտարբերությունը:

Սպոիտնիկ գործակալության հաղորդման համաձայն, Գրետա Թունբերգը, այլ ակտիվիստների հետ համատեղ նիստում, որը կրում էր «Կայուն ճանապարհ դեպի ընդհանուր ապագա» խորագիրը, դիմելով համաշխարհային գերտերությունների առաջնորդներին, ասել է. «Կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի համար շատ ժամանակ չի մնացել»:

17-ամյա Գրետան, ով ավելի վաղ քննադատել էր շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ Դոնալդ Թրամփի հայտարարություններն, ասել է. «Երիտասարդների ջանքերի շնորհիվ, կլիմայական փոփոխությունների ու շրջակա միջավայրի պաշտպանության հարցը ներկայումս կարևորվել է, սակայն դեռևս շատ անելիք  կա, քանի որ ածխաթթու գազի արտանետման ծավալները չեն նվազել»:

 

Պիտակ