Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար
https://parstoday.ir/hy/news/world-i116169-Հայաստանի_Հանրապետության_նախագահ_Արմեն_Սարգսյանը_այցելել_է_Բեթղեհեմի_Սուրբ_Ծննդյան_տաճար
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2020 18:23 Asia/Tehran
  • Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար:

Նրանց դիմավորել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության լուսարարապետ Գերշնորհ Տեր Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը:

Նախագահը և տիկինը շրջել են տաճարում, մոմ վառել, ունկնդրել հայ հոգևորականների կատարած շարականը և նրանց հետ միասին աղոթք հնչեցրել առ Աստված:

Երուսաղեմի Հայոց պատրիարքության անունից լուսարարապետ սրբազանը ողջունել է Հայաստանի նախագահի և տիկնոջ այցը սուրբ քաղաք՝ Բեթղեհեմ և նշել, որ ազգային մեծ հպարտություն է հայերի այստեղ գտնվելը: