Ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամկետը
Փետրվար 20, 2020 12:14 Asia/Tehran
Այսօր առավոտյան ժամը 8-ին ավարտվել է Իրանի իսլամական խորհրդարանի 11-րդ գումարման ընտրությունների թեկանծուների քարոզարշավի ժամկետը:
Իրանի օրենքների համաձայն, ընտրության թեկնածումները ընտրություններից 24 ժամ առաջ պարտավոր են դադարեցնել քարոզարշավը:
Իրանի ընտրությունների կենտրոնական շտաբի հայտարարության համաձայն, ընտրությունների քարոզարաշավի ժամկետի ավարտից հետո վիրտուալ ու ոչ վիրտուալ միջավայրում արգելվում է ցանկացած քարոզչությունը:
2020թ. փետրվարի 21-ին անցկացվելու են իսլամական խորհրդարանի 11-րդ գումարման և առաջնորդության բանիմացների 5-րդ գումարման առաջին միջշրջանային ընտրությունները:
Այս ընտրություններում քվեարկության իրավունք ունեն 57մլն. 918 հազար 159 իրանցիներ:
Պիտակ