Կրեմլի պատասխանը ԱՄՆ-ի հակառուսական նոր հայտարարություններին
Կրեմլը հերքել է ԱՄՆ-ի այն պնդումները, թե Ռուսաստանը պատրաստվում է միջամտել այդ երկրի նախագահական ընտրություններին և կիբեր հարձակում է իրականացրել Վրաստաանի դեմ:
Կրեմլի խոսնակ Դմիտրիյ Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի 2020 թ նախագահական ընտրություններին Ռուսատսանի միջամտության վերաբեյալ հայտարարություննն անհեթեթություն է և կասկածամտության հետևանք, որը մինչև ընտրությունների անցկացումը, կավելանա:
Հինգշաբթի օրը, ԱՄՆ հետախուզական գործակալության տվյալներին հղում անելով, The New York Times- ը հաղորդել էր, որ Ռուսաստանը մտադիր է միջամտել ինչպես դեմոկրատների ներկուսակցական, այնպես էլ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին:
Ռուսաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Վաշինգտոնի մեղադրանքները և հայտարարել, որ մեղադրանքները չունեն որևէ հավաստի ապացույց: