ԱՀԿ-ն նախազգուշացնում է կորոնավիրուսի տարածման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i117384-ԱՀԿ_ն_նախազգուշացնում_է_կորոնավիրուսի_տարածման_կապակցությամբ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է կորոնավիրուսի տարածման կապակցությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 23, 2020 13:08 Asia/Tehran
  • ԱՀԿ-ն նախազգուշացնում է կորոնավիրուսի տարածման կապակցությամբ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է կորոնավիրուսի տարածման կապակցությամբ:

South China Morning Post օրաթերթը գրել է, որ շաբաթ օրը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել տարբեր երկրներում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ, այդ թվում նշելով Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Իրանի անունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը նշել է, որ երկրներն ու շրջանները, որտեղ առողջապահական համակարգը ավելի թույլ է, խոցելի են վիրուսի դիմակայման հարցում, հետևաբար աֆրիկյան երկրները պետք է միասնական դառնան վիրուսի դեմ պայքարի հարցում:

Տվյալների համաձայն, Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվել է 750 մարդ, կա երեք զոհ:

Կորոնավիրուսով Հարավային Կորեայում վարակվել է 556 մարդ, Իրանում՝ 28, մահացածների թիվը կազմել է համապատասխանաբար   4 և 6 մարդ: