ԱՀԿ-ն դիմել է աշխարհի երկրներին
https://parstoday.ir/hy/news/world-i117884-ԱՀԿ_ն_դիմել_է_աշխարհի_երկրներին
ԱՀԿ-ն աշխարհի երկրներին կոչ է արել ավելի շատ քայլեր ձեռնարկել կորոնավիրուսի հաղթահարման համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 06, 2020 16:53 Asia/Tehran
  • ԱՀԿ-ն դիմել է  աշխարհի երկրներին

ԱՀԿ-ն աշխարհի երկրներին կոչ է արել ավելի շատ քայլեր ձեռնարկել կորոնավիրուսի հաղթահարման համար:

Ուրբաթ օրը, Ֆրանս պրեսի հաղորդմամբ, անդրադառնալով աշխարհում կորոնավիրուսի տարածման ու 300 մլն. աշակերտներին պարտադրված արձակուրդի ուղարկելու խնդրին, ԱՀԿ-ն երկրներին կոչ է արել այս կապակցությամբ ավելի շատ քայլեր ձեռնարկել:

Ավելի վաղ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել էր, որ նոր կորոնավիրուսի տարածման պատճառով, աշխարհի 13 երկրներ ստիպված են եղել ժամանակավորապես փակել դպրոցները: Արդյուքնում, 290 մլն. աշակերտ, ժամանակավորապես զրկվել է դպրոց հաճախելու հնարավորությունից:

ԱՀԿ-ի տվյալների համաձայն, մինչ այժմ կորոնավիրուսով վարակվել է 95607 մարդ,  մահացել՝ 3287 մարդ: