Կորոնավիրուսի ֆոնին, ԱՄՆ-ում աճել են զենքի վաճառքի ծավալները
ԱՄՆ-ում ծայրահեղական խմբերի կողմից կորոնավիրուսով անձանց վրա հարձակումներ իրականանալու վախից, այդ երկրում ավելացել է զենքի վաճառքի ծավալը։ Այս մասին հաղորդել է Սպուտնիկ լրատվական գործակալությունը։
Ըստ հաղորդման՝ ԱՄՆ-ի այն նահանգներում, որտեղ ավելի մեծ թվով մարդիկ են վարակվել կորոնավիրուսով, հրազենի վաճառքի ծավալն ավելի մեծ է։
Այդ նահանգներում զենք գնորդների գրոհի պատճառով ավելացել են զենք վաճառողների աշխատանքային ժամերը։
Հայտարարվել է, որ կորոնավիրուսով վարակված մարդիկ վախենում են ծայրահեղական խմբերի հարձակումներից, ինչի պատճառով զենք են գնում։
Կորոնավիրուսի վտանգի նկատմամբ անուշադրության պատճառով, ԱՄՆ կառավարությունը և նախագահ Դոնալդ Թրամփն արժանացել են խիստ քննադատության։ ԱՄՆ-ի 49 նահանգներում կորոնավիրուս է տարածվել, մահացել է 69 մարդ։