ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Եմենում կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը ասել է, որ կորոնավիրուսը Եմենում ամենամեծ սպառնալիքն է այդ երկրի վերջին 100 տարվա պատմության ընթացքում:
Եմենում կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերումից հետո, Լիզա Գրանդին նախազգուշացրել է, որ պատերազմից հինգ տարի անց, այդ երկրի ժողովուրդն այսօր ամենցածր անվտանգության պայմաններում է գտնվում և առավել խոցելի է:
Գրանդին ընդգծել է, որ Եմենին սարսափլի օրեր են սպասվում, և ակնկալվում է, որ վարակակիրների թիվը կաճի: Նրա խոսքերով, Եմենում ներկայուսմ գործում է առողջապահական կենտրոնների միայն կեսը, ինչը բարդացնում է վիրուսի դեմ պայքարը:
Սաուդյան կոալիցիայի կողմից Եմենի դեմ հրահրած պատերազմը, մղվում է արդեն վեց տարի: ՄԱԿ-ի տվյալներով, համաձայն, այդ երկրի բնակչության 80 տոկոսը ունի մարդասիրական օգնության կարիք , իսկ 7 միլիոն մարդ տառապում է թերսնումից: