ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Եմենում կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i119241-ՄԱԿ_ը_մտահոգություն_է_հայտնել_Եմենում_կորոնավիրուսի_բռնկման_կապակցությամբ
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը ասել է, որ կորոնավիրուսը Եմենում ամենամեծ սպառնալիքն է այդ երկրի վերջին 100 տարվա պատմության ընթացքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2020 12:36 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Եմենում կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը ասել է, որ կորոնավիրուսը Եմենում ամենամեծ սպառնալիքն է այդ երկրի վերջին 100 տարվա պատմության ընթացքում:

Եմենում կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերումից հետո, Լիզա Գրանդին նախազգուշացրել է, որ  պատերազմից հինգ տարի անց, այդ երկրի ժողովուրդն այսօր ամենցածր անվտանգության պայմաններում է գտնվում և առավել խոցելի է:

Գրանդին ընդգծել է, որ Եմենին սարսափլի օրեր են սպասվում, և ակնկալվում է, որ վարակակիրների թիվը կաճի: Նրա խոսքերով, Եմենում ներկայուսմ  գործում է առողջապահական կենտրոնների միայն կեսը, ինչը բարդացնում է վիրուսի դեմ պայքարը:

Սաուդյան կոալիցիայի կողմից Եմենի դեմ հրահրած պատերազմը, մղվում է արդեն վեց տարի:  ՄԱԿ-ի տվյալներով, համաձայն, այդ  երկրի բնակչության 80 տոկոսը ունի մարդասիրական օգնության կարիք , իսկ  7 միլիոն մարդ տառապում է թերսնումից: