ԵԱՏՄ-ն մի շարք մթերքների արտահանման արգելք է սահմանել՝ համավարակի պատճառով
https://parstoday.ir/hy/news/world-i119272-ԵԱՏՄ_ն_մի_շարք_մթերքների_արտահանման_արգելք_է_սահմանել_համավարակի_պատճառով
Կորոնավիրուսի համավարակի պատճառով ապրիլի 12-ից սկսել է գործել ԵԱՏՄ երկրներից գյուղատնտեսական մթերքների և պարենամթերքի արտահանման արգելք, այդ թվում՝ հնդկաձավարի, բրնձի և աշորայի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2020 09:06 Asia/Tehran
  • ԵԱՏՄ-ն մի շարք մթերքների արտահանման արգելք է սահմանել՝ համավարակի պատճառով

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ապրիլի 12-ից սկսել է գործել ԵԱՏՄ երկրներից գյուղատնտեսական մթերքների և պարենամթերքի արտահանման արգելք, այդ թվում՝ հնդկաձավարի, բրնձի և աշորայի:

Համապատասխան որոշումը ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը մարտի 31-ին:

Արտահանման արգելքի տակ են հայտնվել աշորան, հնդկացորենը, ձավարը, հնդկացորենի հատիկը, կոպիտ աղացած ալյուրը, սոյայի սերմերը, կորեկը, արևածաղկի սերմերը, հացահատիկային հատիկները, հնդկաձավարից պատրաստված սննդամթերքները, սխտորը, շաղգամը, սոխը և բրինձը (բացառությամբ Ղազախստանից բրնձի): Այս ապրանքների արտահանման արգելքը, ինչպես ենթադրվում է, կգործի մինչև հունիսի 30-ը ներառյալ:

Ընդ որում, արգելքը չի տարածվի մարդասիրական օգնության ապրանքների վրա՝ արտասահմանյան պետությունների, քաղաքացիներին անձնական օգտագործման համար:

1in.am