Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը տեղի կունենա ապրիլի 20-ին
Ապրիլ 12, 2016 15:21 Asia/Tehran
Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը դեսպանների մակարդակով տեղի կունենա ապրիլի 20-ին: Այդ մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով դաշինքի ներկայացուցչին:
«Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը դեսպանների մակարդակով տեղի կունենա ապրիլի 20-ին՝ Բրյուսելում»,- հայտնել է դաշինքի ներկայացուցիչը:
Ավելի վաղ, ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն լրագրողներին հայտնել էր, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առաջիկա նիստի օրակարգում «Մինսկ-2»-ի իրագործումն է, դաշինքի ռազմական ակտիվությունը և իրավիճակն Աֆղանստանում:
Պիտակ