Amnesty international-ը շեշտում է Եմենում կորոնավիրուսի դեմ պայքարի անհրաժեշտությունը
Amnesty International- ը միջազգային կազմակերպություններին կոչ է արել խստացնել իրենց ջանքերը՝ սաուդյան կոալիցիայի հարձակումների պատճառով Եմենում կորոնավիրուսի տարածման բացասական հետևանքները կանխելու ուղղությամբ:
Կիրակի օրը, Amnesty International- ը ՄԱԿ-ին, Եվրամիությանը և Եմենի տարբեր պաշտոնատար անձանց կոչ է արել անհապաղ գործողություններ ձեռնարկել ՝ կորոնավիրսւսի կանխարգելման ուղղությամբ:
Վերջինս կոչ է արել դադարեցնել սաուդյան կոալիցիայի հարձակումները՝ կանխելու Եմենում կորոնավիրուսի աղետալի հետևանքները, ինչը սպառնում է ժողովրդին:
Հայտարարության մեջ ասվում է. «Եմենում առողջապահական կենտրոնների կեսը չի գործում, և դժվար է գտնել սարքավորումներ, դեղորայք, բժշկական դիմակներ և արհեստական շնչառության սարքեր»: