Մայիս 26, 2020 09:06 Asia/Tehran
  • Ջոզեֆ Բորել. ԱՄՆ-ի ղեկավարած համակարգը փլուզվում է

Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը կոչ է արել ռազմավարական մոտեցում ցուցաբերել Չինաստանի նկատմամբ, հավելելով, որ մոտենում է ԱՄՆ ղեկավարած համակարգի ավարտը:

Երկուշաբթի օրը, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ կորոնավիրուսի բռնկումը կարող է դիտվել որպես շրջադարձային պահ ՝ ուժի հավասարակշռությունն արևմուտքից արևելք փոխելու համար:

«Ուժի հավասարակշռության այս փոփոխության պայմաններում Եվրամիությունը պետք է հետապնդի իր շահերը և խուսափի  կողմերի համար գործիքի վերածվելուց», - ասել է նա, հավելելով. «Եվրամիության վրա գործադրվող ճնշումը՝ կողմերից մեկի կողքին լինելու համար, աճում է»:

«Այն պայմաններում, երբ Չինաստանի հզորությունը օրեցօր աճում է, Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունները միշտ չէ, որ հիմնված են լինում վստահության, ապաքինման և երկկողմանիության վրա», - ասել է նա:

Բորելը նշել է, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև մրցակցությունը մեծ և ծանրակշիռ ազդեցություն կունենա բազմակողմանի համակարգի վրա ինչպես աշխարհում, այնպես էլ միջազգային կազմակերպություններում ու դաշինքներում, այդ թվում՝  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, G20- ում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում:

Պիտակ