ԱՄՆ-ում ոստիկանը սպանել է մի սևամորթ քաղաքացու
https://parstoday.ir/hy/news/world-i120988-ԱՄՆ_ում_ոստիկանը_սպանել_է_մի_սևամորթ_քաղաքացու
Ուրբաթ օրը, ԱՄՆ-ում ոստիկանը սպանել է մի սևամորթ քաղաքացու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2020 07:02 Asia/Tehran

Ուրբաթ օրը, ԱՄՆ-ում ոստիկանը սպանել է մի սևամորթ քաղաքացու:

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում, ոստիկանը սպանել է մի սևամորթ  քաղաքացու:

Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, որ սպիտակամորթ ոստիկանը ծեծում է ասֆալտին պառկած սևամորթ տղամարդուն և ծնկով սեղմում վերջինիս պարանոցը:

Ոստիկանը շարունակում է բռնությունը և սևամորթ տղամարդը գուռում է «Ես չեմ կարող շունչ քաշել», «Ջուր տվեք ինձ» և «Մի սպանեք ինձ», մինչև որ  մահանում է:

ԱՄՆ-ում շատ հաճախ դատարաններն արդարացնում են սևամորթների դեմ հանցագործություն կատարած ոստիկաններին ու նրանց նկատմամբ պատիժ չեն սահմանում:

Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ ոստիկաններըի կողմից ռասիզմի հողի վրա իրականացվող բռնությունների թիվն աճել է: