Մայիս 30, 2020 17:21 Asia/Tehran
  • Եվրոպան ափսոսանք է հայտնել ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ-ի նոր գործողությունների վերաբերյալ

Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան ափսոսանք են հայտնել ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի միջուկային բացառությունները չեղյալ հայտարարելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ:

Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների խոսնակները   և ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը համատեղ հաղորդագրություն տարածելով հայտարարել են, որ խորապես ցավում են Միացյալ ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի միջուկային ծրագրի որոշ բաժինների, ներառյալ Արաքի ռեակտորի արդաիականցման նախագծի համար սահմանված արտոնությունների չեղարկման կապակցությամբ: 

Հաղորդագրության մեջ նշված է, որ ՄԱԿ-ի 2231 բանաձևով վավերացված նախագծերը ծառայում են  միջուկային զենքի չտարածման շահերին և  միջազգային հանրության համար երաշխիք են, որ Իրանի միջուկային գործունեությունը կրում է խաղաղ և անվտանգ բնույթ: 

Եվրոպական երեք երկրների և Եվրամիության համատեղ հայտարարությունը հրապարակվել է այն պայմաններում, երբ ՀԳՀԾ-ից Միացյալ Նահանգների անօրինական դուրս գալուց և եվրոպացիների կրկնվող տված խոստումներից ավելի քան երկու տարի անց, կողմերն արդյունավետ գործողություններ չեն ձեռնարկել Իրանին տվածված իրենց խոստումները կատարելու համար:

Պիտակ