Իսպանիան իր զորուժը դուրս է բերում Իրաքից ու Աֆղանստանից
Իսպանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքից և Աֆղանստանից իր զորքերի դուրսբերման մասին:
El País օրաթերթը գրել է, որ կորոնավիրուսի պանդեմիայից առաջ, Իսպանիան Իրաքում տեղակայել էր 350 զորայինների:
Իսպանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ որոշման պատճառը Իսպանիայի գլխավորած միջազգային կոալիցիոն կենտրոնի առաքելության ավարտն է, որը հայտնի է որպես հակաիլիպական կոալիցիա:
Իսպանիայի ռազմական պաշտոնյաները հայտարարել են, որ այդ երկրի զորուժն ամբողջությամբ դուսր կգա Աֆղանստանից մինչև 2020 թվականի վերջը կամ 2021 թվականի սկիզբը, նախքան Թալիբանի հետ Վաշինգտոնի պայմանավորվածության ավարտը:
Արդեն գրեթե 19 տարի է, ինչ Իսպանիան միացել է Քաբուլում ՆԱՏՕ-ի առաքելությանը : Աֆղանստանի ժողովուրդը և կառավարությունը օտարերկրյա ուժերին բազմցիս կոչ են արել դուրս գալ այդ երկրից: