Հունիս 07, 2020 13:00 Asia/Tehran

Ստոկհոլմում Շվեդիայի հակախռովարար ոստիկանությունը հարձակվել է հակառասիստական ակցիայի մասնակիցների վրա:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Շվեդիայի հակախռովարար ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործել է արցունքաբեր գազ, պղպեղի սփրեյ և մահակ:

Շաբաթ օրը, Լոնդոն, Փարիզ, Վիեննա, Համբուրգ և Բերլին քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել  ԱՄՆ-ում տիրող ռասիզմի ու դաժանության դեմ:

ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, հատկապես Մինեապոլիս քաղաքում նույնպես այս օրերին բողոքի ցույցեր են տեղի ունենում:

Եվրոպական և Լատին Ամերիկյան շատ երկրներում ցույցեր են տեղի ունենում մայիսի 25-ին, Մինեապոլիսում սպիտակամորթ սպայի կողմից սևամորթ  Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ:

Պիտակ