ՄԱԿ-ը չի մասնակցում Եմենում կորոնավիրուսի դեմ պայքարին
Եմենի ազգային փրկության կառավարության առողջապահության նախարարը խստորեն քննադատել է ՄԱԿ-ին ՝ Եմենում կորոնավիրուսների բռնկման դեմ պայքարում այդ երկրի հետ չհամագործակցելու համար:
Եմենի ազգային փրկության կառավարության առողջապահության նախարար Թահա ալ-Մութավաքելը կիրակի օրը հայտարարել է, որ Եմենի վրա սաուդյան ագրեսոր կոալիցիայի կողմից իրականացված հարձակումներից հետո, երկրում վարակիչ հիվանդությունների բռնկման տեմպերն աճել են:
Եմենի առողջապահության նախարարության խոսնակ Յուսուֆ ալ Հադրին ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում հումանիտար իրավիճակը վատթարանում է, հավելելով, որ ՄԱԿ-ը և կից կազմակերպությունները խոսում են միայն Եմենում հումանիտար աղետների մասին, սակայն արդյունավետ գործողություններ չեն ձեռնարկում հետագա մարդասիրական աղետները կանխելու համար:
ՄԱԿ-ը հայտարարել է, որ ավելի քան 20 միլիոն եմենցիներ տառապում են սովից և կորոնավիրուսի տարածման վտանգը շատ մեծ է: