Ռուսաստանը եւ Բելառուսը վիզաների փոխադարձ ճանաչման վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն
https://parstoday.ir/hy/news/world-i121570-Ռուսաստանը_եւ_Բելառուսը_վիզաների_փոխադարձ_ճանաչման_վերաբերյալ_համաձայնագիր_կստորագրեն
Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչները հունիսի 19-ին մուտքի արտոնագրերի փոխադարձ ճանաչման վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Մինսկ:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունիս 10, 2020 14:04 Asia/Tehran
  • Ռուսաստանը եւ Բելառուսը վիզաների փոխադարձ ճանաչման վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն

Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչները հունիսի 19-ին մուտքի արտոնագրերի փոխադարձ ճանաչման վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Մինսկ:

Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահի աշխատակազմի փոխնախագահ Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ միասնական միգրացիոն տարածքի ձևավորումը ինտեգրացիոն ուղում կատարված աշխատանքի կարևոր մաս է:

«Այստեղ ամենակարևոր քայլը կլինի վիզաների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի կնքումը, որը նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Ռուսաստանի արտգործնախարարի Մինսկ կատարած այցի ընթացքում»,-ասել է Ռուդենկոն:

Մայիսին Եվրախորհրդարանը հաստատեց ԵՄ-ի և Բելառուսի միջև վիզաների դյուրացման պայմանագիրը:

1in.am