Հունիս 16, 2020 18:22 Asia/Tehran
  • Նոր բացահայտումներ՝ Սիոնիստական ռեժիմի  տասնյակ  միջուկային մարտագլխիկների վերաբերյալ

Շվեդիայում գործող հետազոտական ինստիտուտը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմն առնվազն 90 միջուկային մարտագլխիկներ ունի իր տրամադրության տակ:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը, հղում անելով Սիոնիստական ռեժիմի «Մաքան» լրատվական կայքին, հաղորդել է, որ Շվեդիայի Խաղաղության ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի հայտարարության համաձայն, Սիոնիստական ռեժիմն ունի մոտ 90 ատոմային մարտագլխիկ

Այլ հաղորդումների համաձայն, Սիոնիստական ռեժիմն ունի առնվազն 200  միջուկային մարտագլխիկ:

Շվեդիայի Խաղաղության ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտն ի դեպ հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը ջանքեր է գործադրում իր միջուկային զինանոցն ամրապնդելու համար, հավելելով՝, որ վերջին տարիներին աշխարհում նվազել է միջուկային մարտագլխիկների թիվը:

Շվեդիայի Խաղաղության ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի հայտարարության համաձայն՝ 2019 թվականին աշխարհի 9 երկրում 465  միջուկային մարտագլխիկ կրճատվել է  և ներկայումս աշխարհում միջուկային մարտագլխիկների ընդհանուր թիվը հասնում է 13 հազար 400-ի: 

Պիտակ