Մյանմայի բանակը պատրաստվում է հարձակվել մուսուլմանների վրա
(last modified Sun, 28 Jun 2020 14:59:06 GMT )
Հունիս 28, 2020 19:29 Asia/Tehran
  • Մյանմայի բանակը պատրաստվում է հարձակվել մուսուլմանների վրա

Մյանմայի մուսուլմանաբնակ Ռախին նահանգում բանակի գործողությունների հետևանքով, տեղահան են եղել հազարավոր բնակիչներ:

Հունիսի 28-ին, Մյանմայի կառավարությունը հաստատել է, որ բանակը Ռախին նահանգում գործողություն է իրականացնում զինյալ ապստամբներին ճնշելու նպատակով:

Ռախին նահանգի անվտանգության և նահանգային նախարար Մին Թանը հայտարարել է, որ գործողությունը կտևի մեկ շաբաթ և ցանկացած ոք, ով կմնա տարածքում, կհայտնվի բանակի թիրախում:

2017թ օոգոստոսի 25-ից սկսած, Մյանմայի Ռախին նահանգի մուսուլմանների դեմ բանակի և ծայրահեղական բուդդիստների հարձակումների հետևանքով,  սպանվել է ավելի քան վեց հազար մուսուլման, ևս մեկ միլիոնը փախել է Բանգլադեշ:

ՄԱԿ-ի փաստահավաք հանձնաժողովը դատապարտել է Մյանմայի բանակին՝ զանգվածային սպանություններ կատարելու և Ռոհինգյա մուսուլմանների նկատմամբ բռնություններ կիրառելու պատճառով: